ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշություն և սոցիալական ցանցերում չհրապարակել երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարները։
«Նկատի ունեցեք, որ դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից: Դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ձեզ` ծնողներիդ»,-գրել է Թաթոյանը:
Նրա խոսքով՝ ծնողները երբեք չեն կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել:
Թաթոյանը մտահոգություն է հայտնում, որ սոցիալական ցանցերը ու հատկապես Facebook-ը հեղեղված են վիրավորանքներով, ատելությամբ և այլ անօրինական երևույթներով:
Սոցցանցերում չտարածել գերիների տվյալները․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն