ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Ճապոնացի գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա, որը տարբերվում է աշխարհում տարածվածներից։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ներկայում Ճապոնիայում կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածներից մեկը՝ մոտ 40 տարեկան մի տղամարդ, հոսպիտալացվել է շնչառության հետ կապված խնդիրների պատճառով: Վարակված մի կնոջ մոտ նկատվում են կոկորդի ցավեր և գլխացավեր, մի երեխայի մոտ՝ բարձր ջերմություն։ Վարակվածներից չորրորդի մոտ հիվանդությունն առայժմ ասիմպտոմ է ընթանում։
Նոր մուտացիան մասամբ նման է Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում հոկտեմբերին և դեկտեմբերին հայտնաբերվածներին։
Հիմա էլ՝ կորոնավիրուսի բրիտանական շտամ. որքանով է այն վտանգավոր
Արդեն 2020–ի դեկտեմբերին Բրիտանիան հաստատել էր, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը տարածվում է ավելի մեծ արագությամբ և բնակչությունից ավելի մեծ զգուշություն է պահանջում: Մեկ այլ մուտացիա հոկտեմբերին հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ այժմ այս տարատեսակը ՀԱՀ-ում վիրուսի գերիշխող ձևն է: