ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ողբերգական ավտովթար է այսօր տեղի ունեցել Արարատի մարզի Ոսկետափ գյուղում՝ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ-ը։
Հունվարի 10-ին, ժամը 03։43-ին տեղեկություն է ստացվել ՃՏՊ—ի մասին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները։ Մեքենաների երկու վարորդները՝ 40-ամյա Վրեժ Գ․-ն և 28-ամյա Սևակ Ս․-ն տեղում մահացել են։
Երկու ուղևորները՝ 30-ամյա Նորիկ և 21-ամյա Դավիթ Սարոյանները հոսպիտալացվել են Վեդու բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանի, Տավուշի, Կոտայքի և Շիրակի որոշ հատվածներում
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի միջոցով վարորդների դիերը դուրս բերել ավտոմեքենաներից և մոտեցրել շտապօգնությանը: