https://arm.sputniknews.ru/20210104/yerevanum-BMWn-baxvel-e-champezri-qarin-kan-tujacner-25992110.html
Երևանում «BMW»-ն բախվել է ճամփեզրի եզրաքարին. կան տուժածներ
Երևանում «BMW»-ն բախվել է ճամփեզրի եզրաքարին. կան տուժածներ
Sputnik Արմենիա
Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ 04.01.2021, Sputnik Արմենիա
2021-01-04T10:27+0400
2021-01-04T10:27+0400
2021-01-04T10:29+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1987/94/19879444_0:145:1570:1028_1920x0_80_0_0_7f35e48898d002e0bf2b5d2aaac8b240.jpg
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1987/94/19879444_173:0:1570:1048_1920x0_80_0_0_d8b408a63220ab65da93596d6e6e4890.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատահարներ, ավտովթար, երևան, վթար, պատահար, սպանություն, գողություն
հայաստան, պատահարներ, ավտովթար, երևան, վթար, պատահար, սպանություն, գողություն
Երևանում «BMW»-ն բախվել է ճամփեզրի եզրաքարին. կան տուժածներ
10:27 04.01.2021 (Թարմացված է: 10:29 04.01.2021) Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Հունվարի 3-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի եզրաքարին։
Հաղորդագրությունում նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ապա Նարեկ Գ․-ին (ծնված 1995 թ․) և Գոռ Պ․-ին (ծնված 1991 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Նարեկ Գ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գոռ Պ․-ինը՝ միջին ծանրության։
Վթար Գեղարքունիքի մարզում. Mercedes–ի 27–ամյա վարորդի դին գտել են մեքենայից հեռու