ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Երևան է ժամանել Պեկին-Երևան 2-րդ կոմերցիոն չարթերային չվերթը, որով տեղափոխվել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ։ Տեղեկությունը հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Covid-19 համավարակի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաները և պաշտպանիչ միջոցներ պատվիրված էին ՀՀ առողջապահության նախարարության կողմից, ինչպես նաև Չինաստանում ՀՀ դեսպանության միջոցով» ,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ Երևան կժամանի բեռնատար ինքնաթիռ, որը Չինաստանից կտեղափոխի թթվածնի արտադրության 4 մեծ կայան` բժշկական կենտրոնների համար։
Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. օգտակար տեղեկություններ կորոնավիրուսի պատվաստանյութի մասին
Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ մարզային ևս մեկ ԲԿ է թթվածնային կայանով ապահովվել։ Կորոնավիրուսով պայմանավորված` Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությունը ձեռնամուխ էր եղել ԲԿ-ում ունենալ թթվածնային կայան։ ԲԿ–ն ոչ միայն կարտադրի, այլև անհրաժեշտության դեպքում թթվածին կմատակարարի նաև մարզի մյուս բուժհաստատություններին:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 485–ով և դարձել 157834: