ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, հոկտեմբերի 8-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 9-ի ժամը 20.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հերացի, Ալ.Մանուկյան, Չարենցի, Այգեստան, Սայաթ-Նովա, Շառա Տալյան, Վրացյան, Եր.Քոչար, Վարդանանց, Զավարյան և Քաջազնունի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Քաղաքացիների անվտանգությունից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
«Գազպրոմ Արմենիայից» հայտնում են, որ գազամատակարարումը դադարեցվում է վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով: