ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 27-28-ը, 31-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ը նույնքանով կնվազի։
Սարկիսովը կփոխհատուցի Մոսկվայում ադրբեջացիների կրած վնասը. իսկ ո՞վ կփոխհատուցի հայերինը
Երևան քաղաքում հուլիսի 27-28-ը և 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-30-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:
5 ռեկորդ մեկ օրում. Յուրի Վարդանյանը մոսկովյան օլիմպիադայի թանկարժեք ադամանդն էր
Հուլիսի 27-ի գիշերը մայրաքաղաքում կգրանցվի 23-25 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +37․․․+39 աստիճան։