ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. ՀՀ–ում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` մինչ օրս վարչական պատասխանատվության է ենթարկվել շուրջ 7.100 տրանսպորտային միջոցի վարորդ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից` ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման։
«Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից վարչական իրավախախտումնեը կազմվել են ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 1.1 մասով (Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով)»,–նշված է գրության մեջ:
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Բժիշկներն իրենց պարգևավճարների մի մասը փոխանցում են ոստիկանության համակարգի գործընկերներին
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։
Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։
«Ոստիկանի լրիվ նոր կերպար». ինչ փոփոխություններ են իրականացվում ոստիկանությունում