ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
«Ֆուդ Սիթիի» դեպքերը` Բաքվի քաղաքականության շարունակություն. ՌԴ հայերը բանաձև են ընդունել
Հուլիսի 21-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 22-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

ՀՀ ԱԻՆ-ը նաև զգուշացնում է, որ հուլիսի 20-21-ը Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Տավուշի Մովսես գյուղում հարսանիք է եղել. մարդիկ վերադառնում են բնականոն կյանքի
Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: