ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հոլիվուդյան դերասանուհի Նատալի Փորտմանը, որին բոլորը հիշում են հատկապես «Լեոն» ֆիլմից, պատրաստվում է երրորդ անգամ մայրանալ։ Տեղեկությունը հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Երեխայի ծնվելուց 9 օր անց Գոհար Ավետիսյանը նիհարել է 13 կգ-ով․ տեսանյութ
Օրերս նրան ամուսնու՝ պարող Բենջամին Միլպյեի և երկու երեխաների հետ նկատել են Լոս Անջելեսի զբոսայգիներից մեկում: Ընտանիքը հանգիստ զբոսնել է՝ չկասկածելով, որ հայտնվել է պապարացիների օբյեկտիվներում։ Թվում է, թե սովորական նկար է, բայց կա մի մանրուք, որը չի վրիպել լրատվամիջոցների և երկրպագուների ուշադրությունից` նրա կլորացած փորը։
Посмотреть эту публикацию в Instagram
Համացանցում քննարկում են Փորտմանի երրորդ հղիության թեման։ Արտասահմանյան ԶԼՄ-ները ենթադրում են, որ նա կծննդաբերի աշնանը:
Հայաստանի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Նենսի Ավեսյանը երեխայի է սպասում. լուսանկար
Նշենք, որ այս տարի փոքրիկներ լույս աշխարհ կբերեն նաև երգչուհի Քեթի Փերին և «Գահերի խաղի» աստղ Սոֆի Թյորները: