ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և հուլիսի 13-ին շրջանների զգալի մասում, 12-ի, 14-ի և 15-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, իսկ օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 2-4 աստիճանով:

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մինչև հուլիսի 13-ը, հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Բնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօյա տարածքներում գտնվելուց։
Սև ծովից ցիկլոն է գալիս. Սուրենյանն ասել է` ինչպես պաշտպանվել
Երևան քաղաքում այսօրվանից մինչև հուլիսի 14-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: