ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են պատրաստվում դիմավորել իրենց` ծառայությունից վերադարձող որդուն։
Նախարարը հետևել է զորակոչին և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել զորակոչիկներին
«Անհամբեր սպասում ենք Աշոտին»,–լուսանկարներին կից գրել է նա։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի որդին` Աշոտ Փաշինյանը, զորացրվել է և այսօր վերադառնում է տուն։

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես է ծառայությունն ավարտած Աշոտ Փաշինյանը հրաժեշտ տալիս ընկերներին։
Ամառային զորակոչը մեկնարկել է. բոլոր զորակոչիկները թեստավորվում են
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, ժամկետային զինվորական ծառայություն էր անցնում Արցախում։
Աշոտը ծառայության է մեկնել 2018–ի ամռանը։ Նա դիմում էր ներկայացրել՝ ծառայությունն Արցախում անցկացնելու համար։