ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է` ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է լինելու: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Զարուհի Բաթոյանը լավ լուր ունի
Հանրապետության տարածքում հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 16-21 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Հուլիսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում հունիսի 30-ից հուլիսի 4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Մեկ կանգառ, մեկ պատուհան». Հյուսիսային մաքսատանը կարվեն անհրաժեշտ բոլոր գործարքները
Մայրաքաղաքում հունիսի 30–ի գիշերը կգրանցվի 17-19 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +31...+33 աստիճան։