ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. «Պիոներ» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Գրուդինին մահացած են հայտնաբերել Մոսկվայում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվայի հյուսիսում զանգվածային սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա
Գրուդինի դին հայտնաբերել են իր աշխատասենյակում` Մալայա Պիրոգովսկայա փողոցում գտնվող գրասենյակում։ Նախնական վարկածի համաձայն՝ նա ինքնասպանություն է գործել։ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը, հղում անելով Գրուդինի մտերիմներին, տեղեկացնում է, որ նա վերջին ժամանակաշրջանում տառապում էր ընկճախտից։
Քննիչները Գրուդինի դիակի մոտ ատրճանակ ու մի գրություն են գտել, որում նա խնդրել է ոչ ոքի չմեղադրել իր մահվան համար. «Խնդրում եմ ինձ ներել, ոչ ոք մեղավոր չէ»։
«Պիոներ» շինարարական ընկերությունը հիմնվել է 2001 թվականին, հավասարաչափ պատկանում է Անդրեյ Գրուդինին ու Լեոնիդ Մաքսիմովին։ Ձեռնարկությունը, որը հյուրանոցներ է կառուցում Մոսկվայի ու Պետերբուրգի շրջաններում, ներառված է Ռուսաստանի ամենավստահելի կառուցապատողների տասնյակում։
Ողբերգական դեպք Վանաձորում. լճից 44–ամյա կնոջ դիակ են դուրս բերել