ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 9.1 մլն–ը: Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
Հունիսի 23-ի դրությամբ` բացահայտված վարակվածների թիվը 9 194 445 է։ Համավարակի զոհ է դարձել 474 503 մարդ։
Կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջատար երկրների եռյակը անփոփոխ է մնում` ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան։
Այսպես, Միացյալ Նահանգներում COVID-19 է հայտնաբերվել 2 388 225 մարդու մոտ։ Մահվան ելքերը` 122 611 են։
Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է։ Այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 111 348 մարդու մոտ։ Մահացել են 51 407-ը։
Աղբյուրի համաձայն` երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը։ COVID-19–ի բացահայտված դեպքերի քանակն այստեղ 592 280 է, կորոնավիրուսի բարդացումներից մահացել է 8 206 պացիենտ։
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել են 12 մարդ` 8 տղամարդ և 4 կին
Երկրների առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան և Իրանը։
Չինաստանը, որտեղ COVID-19–ի բռնկումն առաջինն էր արձանագրվել, զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը։ Հայաստանն այդ ցանկում 49-րդ տեղում է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
100-ից 2-ը պարտադիր մահանում են. ֆրանսիացի բժիշկը՝ կորոնավիրուսով վարակվածների մասին