ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Այսօր, հունիսի 22-ի կեսօրից հետո և գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, 20-21-ը, 23-ի կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Օդերևութաբանական կանխատեսումներ

Օդերևութաբանական կանխատեսումներ
Ըստ օդերևութաբանների՝ հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Հունիսի 19-23-ի երեկոյան ժամերին և գիշերը Երևանի որոշ հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +30-ից +32, երեկոյան +28-ից +30 աստիճան: