https://arm.sputniknews.ru/20200604/bnakaranner-spayakan-andznakazmin-arcaxi-naxagahi-xostumy-23274285.html
Բնակարաններ սպայական անձնակազմին, զինհաշմանդամներին և ոչ միայն. Արցախի նախագահի խոստումը
Բնակարաններ սպայական անձնակազմին, զինհաշմանդամներին և ոչ միայն. Արցախի նախագահի խոստումը
Sputnik Արմենիա
Արցախի նախագահը Ստեփանակերտի քաղաքապետի հետ քննարկել են քաղաքային տնտեսության խնդիրները, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի դեմ իրականացվող պայքարի... 04.06.2020, Sputnik Արմենիա
2020-06-04T15:00+0400
2020-06-04T15:00+0400
2020-06-04T15:04+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2313/22/23132247_0:87:1670:1026_1920x0_80_0_0_bce3c297f6fc9253bb6da6860d78e165.jpg
ստեփանակերտ
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2313/22/23132247_93:0:1577:1113_1920x0_80_0_0_ff533f3be35085534a77f6a34ad09c32.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ստեփանակերտ, լեռնային ղարաբաղ, արցախի նախագահ արայիկ հարությունյան
արցախ, ստեփանակերտ, լեռնային ղարաբաղ, արցախի նախագահ արայիկ հարությունյան
Բնակարաններ սպայական անձնակազմին, զինհաշմանդամներին և ոչ միայն. Արցախի նախագահի խոստումը
15:00 04.06.2020 (Թարմացված է: 15:04 04.06.2020) Արցախի նախագահը Ստեփանակերտի քաղաքապետի հետ քննարկել են քաղաքային տնտեսության խնդիրները, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի դեմ իրականացվող պայքարի աշխատանքները:
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման գլխավոր թեման եղել է մայրաքաղաքի բնակարանաշինությունը։ Հարությունյանը հետաքրքրվել է մասնավոր ներդրողների կողմից կատարվող աշխատանքներով և վերահաստատել է նախընտրական շրջանի իր` «Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» կարգախոսը կատարելու պատրաստակամությունը։
«Առաջիկա հինգ տարիներին մայրաքաղաքում կառուցելու ենք նոր բնակթաղամասեր և հազարավոր բնակարաններ։ Բնակարանները կտրամադրվեն հերթացուցակում գտնվող սպայական անձնակազմին, զոհված, առաջին կարգի զինհաշմանդամ մեր հայրենակիցների ընտանիքներին, սոցիալական այլ խմբերին։ Կյանքի կկոչվի նաև հիփոթեքային ավելի մատչելի պայմաններ տրամադրելու ծրագիրը», - նշել է Հարությունյանը։
Քննարկվել է նաև զոհված ազատամարտիկների, առաջին կարգի զինհաշմանդամների՝ մայրաքաղաքաբնակ ընտանիքների բնակարանների վերանորոգման աշխատանքների ընթացքը:
Հանդիպման ընթացքում Դավիթ Սարգսյանը նախագահին է ներկայացրել քաղաքային տնտեսության խնդիրները, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի դեմ իրականացվող պայքարի աշխատանքները:
Թքած կորոնավիրուսի վրա. ոչ ոք չի ուզում դադարեցնել զինված հակամարտությունները
Արայիկ Հարությունյանը Արցախի չորրորդ նախագահն է։ Նա ընտրվել է ապրիլի 15-ին։ Մինչ նախագահ դառնալը եղել է Արցախի վարչապետ, պետական գործերի նախարար։