ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում որոշեց 345 հանրային ծառայողի համար ապահովել բնակարանի ձեռքբերման հասանելիությունը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ հանրային ծառայողներին բնակարանով ապահովելու նպատակով Երևանի Ադոնցի 19/8 հասցեում 619 բնակարանով շենքային համալիր կկառուցվի և 345 բնակարան կհատկացվի հանրային ծառայողներին։
«Բնակարանների կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2023–ի ընթացքում, իսկ կառուցապատման աշխատանքները կսկսեն մոտ օրերս։ Շահառուներին բնակարանները կտրամադրվեն երկու փուլով` մինչև 2023-ի ապրիլը 200, իսկ մինչև օգոստոս` 145 բնակարան կտրամադրվի»,– ասաց Ղուլարյանը։
10 տարվա մերժումից հետո. ինչպես կլուծեն Ադրբեջանից եկած փախստականների բնակարանային խնդիրը
Նա հայտնեց, որ ծրագրով պետությունը ֆինանսական որևէ պարտավորություն չի վերցնում իր վրա` պետության դերն ավելի շատ լինելու է կազմակերպչական։
Ծրագրի շահառու կարող են դառնալ՝ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրից չօգտված և «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պաշտոն զբաղեցնող այն անձինք, որոնց գործատուն և աշխատավայրը գտնվում են Երևանում։
Զգայուն ակնկալիքներն ու անշարժ գույքի շուկան․ ինչ սպասել 2020–ին
Ծրագրից կարող են օգտվել ՀՀ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատողները, օտարերկրյա պետություններում գտնվող` ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք։ Բացի այդ, վարչապետի կողմից վերջին 3 տարվա ընթացքում հավանության արժանացած ծրագրեր իրականացնող կամ այդ ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցություն ունեցող ՊՈԱԿ–ների աշխատողները նույնպես կարող են ծրագրի շահառու դառնալ։
Բնակարանների 1քմ արժեքը ներքին հարդարմամբ կարժենա 345 000 դրամ, իսկ առանց հարդարման` 310 000 դրամ։
Որպես կանխավճար անհրաժեշտ կլինի վճարել բնակարանի գումարի 10 տոկոսը։
Նախագծում նշված է, որ այն մշակվել է` հաշվի առնելով բնակչության թիվը 5 մլն հասցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության տեսլականը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման արտոնության պարագայում բնակչության կողմից առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու աճի միտումները։
Ի՞նչ փոփոխության է ենթարկվել անշարժ գույքի շուկան. գների դինամիկա