ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վստահ է, որ կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների հավելավճարների հաշվին պետք չէ տնտեսել: ՌԻԱ Նովոստիի տեղեկություններով`այս մասին նա հայտարարել է տեսակոնֆերանսով անցկացվող COVID-19-ի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստի ժամանակ։
«Խնդրում եմ ուշադիր և հստակ մոտենալ նախագահի հանձնարարականների և կառավարության որոշումների կատարմանը, որպեսզի ոչ մեկի միտքով նույնիսկ չանցնի, որ այս հարցում կարելի է խնայողություն անել», - հայտարարել է Միշուստինը:
Նշենք, որ Ռուսաստանի վարչապետ կորոնավիրուսը հաստատվել է ապրիլի 30-ին։
Այդ օրը նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ իր կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել և ինքը մեկուսանում է: Կառավարության ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։
«Համաշխարհային բլեֆ է». Թորոսյանը մեկնաբանել է COVID-19-ի «դավադրության» տեսությունները
ՌԴ–ում կորոնավիրուս է հայտնաբերվել նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՝շինարարության և բնակկոմունալ տնտեսության նախարար Վլադիմիր Յակուշևի և Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մոտ: