ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանի ամբողջ տարածքում մայիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Հրապարակված աղյուսակում երևում է, որ այսօր Սյունիքի հովիտներում կգրանցվի +33 աստիճան, իսկ Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում ջերմաստիճանը կտատանվի +27-ից +30–ի սահմանում։
© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
Երևանում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +29–ի, իսկ գիշերը կնվազի մինչև +13 աստիճան։