00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի երկաթուղայինի պատմություն. ինչպես իրականացնել երազանքն ու սիրահարվել մասնագիտությանը

© Sputnik / Andranik GhazaryanЖелезнодорожник с 60-летним стажем, ветеран труда Арутюн Григорян
Железнодорожник с 60-летним стажем, ветеран труда Арутюн Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես մանկական երազանքը կենսակերպ դարձավ, ինչպես կարողացավ այնպես անել, որ ընտանիքն էլ սիրահարվի երկաթուղուն։ Աշխատանքի վետերան, 60 տարվա աշխատանքային ստաժ ունեցող երկաթգծի աշխատողը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Հայաստանում, ինչպես և բազում այլ երկրներում, մայիսի մեկին նշում են Աշխատավորության միջազգային օրը։ Լրագրողի համար սա հիանալի առիթ է հետաքրքիր մարդու, աշխատանքի վետերանի հետ շփվելու համար։ Պարզվեց`այդքան էլ դժվար չէ 60 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մեքենավարի հեռախոսահամարը գտնել։ Կարճ զրույցից հետո նա սիրով համաձայնվեց հարցազրույց տալ։

«Կհանդիպենք ուղիղ ժամը 10:00-ին, կայարանի ժամացույցի տակ։ Մինչ հանդիպում», - ասաց զիլ ձայնով տղամարդն ու դրեց խոսափողը։

© Sputnik / Andranik GhazaryanՀարություն Գրիգորյանը
Մի երկաթուղայինի պատմություն. ինչպես իրականացնել երազանքն ու սիրահարվել մասնագիտությանը - Sputnik Արմենիա
Հարություն Գրիգորյանը

Մի քիչ զարմացա․ինձ երբեք այդքան կտրուկ կերպով չէին «ժամադրել»։ Միանգամից հիշեցի կարգապահ պապիս, որը սովորեցրել է երբեք չմոռանալ ժամանակի մասին։ Հասկացա, որ չի կարելի ուշանալ, ու հաջորդ օրն առավոտյան ուղիղ ժամը 09։58-ին լուսանկարչի հետ արդեն տեղում ենք։

Поезд в ереванском депо ЮКЖД (21 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում

Ուրախացա, որ ավելի շուտ ենք հասել, բայց ոչ․ալեհեր տղամարդն արդեն մոտենում է մեզ։

«Բարև։ Ես Հարություն Գրիգորյանն են։ Երեկ ես էի ձեզ հետ խոսում», - ժպտալով, բայց խստորեն ասաց նա։

Մենք ծանոթացանք ու կայարանի շենք մտանք։ Դրամարկղում աշխատող աղջիկները, հերթապահ ոստիկանները, «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները ժպտում ու ողջունում են հենց նա ներս է մտնում։ Նա սիրալիր պատասխանում է բոլորին, մեզ էլ առաջարկում է տեղավորվել լուսամուտի տակ գտնվող նստարանին։

-Ինչու՞ է այսքան դատարկ։

- Տոն է՝ մայիսի մեկն է։

Հասկացա, որ լրիվ մոռացել եմ շնորհավորել նյութիս հերոսն։ Միանգամից ուղղեցի սխալս, ու պարոն Գրիգորյանը սկսեց պատմել իր մասին։

© Sputnik / Andranik GhazaryanՀարություն Գրիգորյանը
Մի երկաթուղայինի պատմություն. ինչպես իրականացնել երազանքն ու սիրահարվել մասնագիտությանը - Sputnik Արմենիա
Հարություն Գրիգորյանը

Նա ծնվել է Լենինականում (Գյումրի) 1943 թվականին ուսուցիչների ընտանիքում։ Հայրական տունը երկաթուղու մոտ է եղել, ու ամեն անգամ սլացող գնացքի ձայնը հիացրել է փոքրիկ Հարութին։ Այսպես է ծնվել սերը գնացքների հանդեպ ու մեքենավար դառնալու երազանքը։

Ինչո՞վ կարող է հայերին հետաքրքրել վրացական երկաթուղու առաջարկը․ Աթաև

Ծնողներն աջակցել են տղային իրագործել իր երազանքը. չէ որ երկաթուղին վստահելի կառույց է, իսկ մեքենավարը լավ մասնագիտություն է։ Պարոն Գրիգորյանը հայրենի Գյումրիում է կրթություն ստացել, իսկ հետո Ռուսաստան է մեկնել ուսումը շարունակելու։

© Sputnik / Andranik GhazaryanՀարություն Գրիգորյանը երկաթուղում
Մի երկաթուղայինի պատմություն. ինչպես իրականացնել երազանքն ու սիրահարվել մասնագիտությանը - Sputnik Արմենիա
Հարություն Գրիգորյանը երկաթուղում

«Սիզրան, Վորոնեժ, Մոլդովա... ուր ասես չեմ եղել։ Երեք տարի աշխատեցի Ռուսաստանում, ևս երեք տարի բանակում ծառայեցի, բայց որոշեցի հայրենիք վերադառնալ։ Այստեղ մի քանի տարի մեքենավար աշխատելուց հետո Լոկմատիվային բրիգադների ուսուցման գծով հրահանգիչ դարձա», - պատմում է Գրիգորյանը։

Խոստովանում է, որ երկաթուղու հանդեպ սեր է սերմանել ոչ միայն հարյուրավոր աշակերտների, այլև ընտանիքի անդամների մեջ։ Որդին նրա հետքերով է գնացել, հարսը ընկերության գրասենյակում է աշխատում, իսկ կինը նախկինում է այդ ոլորտում աշխատել։

Գնացքների վագոններն ախտահանվում են, ՀԿԵ–ն պայքարում է կորոնավիրուսի դեմ. լուսանկարներ

Թոռների հարցում ամեն ինչ ավելի բարդ է․ նրանք դեռ երկաթուղու հանդեպ հետաքրքրություն չեն ցուցաբերում, սակայն պարոն Գրիգորյանը հավատում է, որ գեները կարթնանան ու իր գործը շարունակող կլինի։ Չէ որ նա երբեք չի զղջացել իր ընտրած ճանապարհի համար, միշտ հաճույք է ստացել իր աշխատանքից։ Երիտասարդ կադրեր պատրաստելիս էլ հաճույքով արել է նաև հրահանգչի աշխատանքը։ Փորձել և փորձում է խուսափել վիճաբանություններից ու այնպես բացատրել բացթողումներն ու թերությունները, որ նույնիսկ տուգանված մեքենավարները դժգոհ չմնան ու հասկանան պատճառը։

© Sputnik / Andranik GhazaryanՀարություն Գրիգորյանը
Մի երկաթուղայինի պատմություն. ինչպես իրականացնել երազանքն ու սիրահարվել մասնագիտությանը - Sputnik Արմենիա
Հարություն Գրիգորյանը

«Ամենակարևորը, որ սովորեցնում եմ մեքենավարներին՝ լինել ուշադիր ու պահպանել անվտանգության կանոնները։ Նրանք պետք է հասկանան, որ իրենց ուսերին մեծ պատասխանատվություն է դրված, նրանք են պատասխանատու բոլոր ծառայությունների սխալների համար»,  - նշում է նա։

Մեզ բժշկական դիմակով տղամարդ է մոտենում ու ջերմ ողջունում է պարոն Գրիգորյանին․ նրա աշակերտն է` Հենրիխը, որը մեքենավարի 40-ամյա ստաժ ունի։ Նա պատմում է, որ արդեն թոշակի է անցնել ու ԱՄՆ-ում հաստատվել։ Հայրենիք է եկել ընկերներին ու ազգականներին տեսնելու ու կորոնավիրուսի պատճառով մնացել է այստեղ։ Լսելով նրա պատմությունը` պարոն Գրիգորյանը խոստովանում է, որ վաղուց թոշակի տարիքի է հասել, բայց նրան «բաց չեն թողնում, քանի որ դեռ պետք է երկաթուղուն»։

© Sputnik / Andranik GhazaryanՀարություն Գրիգորյանի սանը` Հենրիխը
Մի երկաթուղայինի պատմություն. ինչպես իրականացնել երազանքն ու սիրահարվել մասնագիտությանը - Sputnik Արմենիա
Հարություն Գրիգորյանի սանը` Հենրիխը

Նա էլ չի շտապում վաստակած հանգստի անցնել: Պարզապես չի պատկերացնում՝ ինչպես է կարելի պարապ մնալ։ Նույնիսկ հանգստյան օրերին է իր համար անելիք գտնում՝ հողամասում գործ է անում, ծառերն է խնամում։ Ամենաշատը ծիրանենին է սիրում, քանի որ այն շատ գեղեցիկ է ծաղկում, պտուղներն էլ Հայաստանի խորհրդանիշն են համարվում։

Գրիգորյանը մեր ժողովրդին փյունիկ թռչնին է նմանեցնում․ կարողացել ենք մոխրից հառնել։

«Հայկական երկաթուղին էլ է նույն ճակատագրին արժանացել։ Խորհրդային Միության փլուզումից հետո այն ավիրել են, իսկ հիմա այն վերածնվել է ու շարունակում է բարգավաճել», - ասաց մեր զրուցակիցը։

© Sputnik / Andranik GhazaryanԵրկաթուղու «Սասունցի Դավիթ» կայարանը Երևանում
Մի երկաթուղայինի պատմություն. ինչպես իրականացնել երազանքն ու սիրահարվել մասնագիտությանը - Sputnik Արմենիա
Երկաթուղու «Սասունցի Դավիթ» կայարանը Երևանում

Միասին դուրս ենք գալիս կայարանի շենքից։ Երկար հրաժեշտ ենք տալիս միմյանց ու վերջապես հեռանում։ Մեր նկարահանող խումբը գալիս է խմբագրություն, իսկ նա հակառակ ուղղությամբ է գնում։ Գնում է այնտեղ, ուր ապրում են երկաթուղու աշխատակիցներն ու տարիներ շարունակ ապահովում ուղևորների ու բեռների անվտանգ փոխադրումը։

Լրահոս
0