ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 30-ին, մայիսի 1-3-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պետական բյուջեում փոփոխություն արվեց. կորոնավիրուսի վնասը գնահատվեց 300 միլիարդից ավելի
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում ևս ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-17 մ/վ։
Պայքար կորոնավիրուսի դեմ. ԱԻՆ–ը 3055 անգամ ախտահանում է իրականացրել
Մայրաքաղաքում ապրիլի 30–ի գիշերը կգրանցվի 7–9 աստիճան տաքություն, իսկ ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +19, +21 աստիճան։