ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik․ Կալիֆոռնիայի Pacific Tigers ուսանողական բասկետբոլային ակումբի պաշտպան Գարի Չիվիչյանը ուզում է դառնալ առաջին հայը NBA-ում։ Նա իր ցանկության մասին ասել է ESPN Los Angeles ռադիոկայանի հետ զրույցում։
«Հիմա ծրագիրը հետևյալն է․ ես ուզում եմ դառնալ NBA-ում հայտնված առաջին հայը։ Ես գնում եմ այդ ճանապարհով։ Աշխատում եմ այդ ուղղությամբ»,- ասել է Չիվիչյանը։
"The plan right now is I want to be the first Armenian to ever make it into the #NBA. I'm headed towards that route. I'm working towards that route." -@PacificMensBB senior @GaryChivichyan with @VeniceMase & @LAIreland
— ESPN Los Angeles (@ESPNLosAngeles) April 7, 2020
Good luck to our #710SeniorShoutout! pic.twitter.com/lULOwfljox
Հիմա 24-ամյա Չիվիչյանը խաղում է NCAA ուսանողական լիգայում՝ Pacific Tigers թիմի կազմում, որը ներկայացնում է Կալիֆոռնիայի հնագույն Խաղաղօվկիանոսյան համալսարանը (University of the Pacific) Սակրամենտո, Սան Ֆրանցիսկո և Ստոկտոն քաղաքներում։
2015-2019թթ․-ին նա հանդես է եկել Idaho State University-ի թիմի կազմում։ Չիվիչյանը թիմի պատմության մեջ հեռու տարածություններից գնդակ նետելու ամենաբարձր արդյունք ցույց տված խաղացողներից մեկն է եղել։
25 մետր հեռավորությունից հենց «իննին» խփեցի. Խորեն Հովհաննիսյանը հիշում է լավագույն գոլերը
Նշենք, որ Գարին խառը մարտարվեստի մարզիկ Գոգոր Չիվիչյանի որդին է։
Խաղաշրջանը կանգ է առել, բայց Մխիթարյանը գերադասում է մնալ Իտալիայում
Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) տղամարդկանց բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգա է Հյուսիսային Ամերիկայում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում և Կանադայում։ Հյուսիսային Ամերիկայի չորս գլխավոր պրոֆեսիոնալ սպորտային լիգաների թվին է պատկանում ( Հոկեյի ազգային լիգա (NHL), Բեսյբոլի գերագույն լիգա (MLB) և Ֆուտբոլի ազգային լիգա (NFL))։
Ուղիղ թիրախին. 15-ամյա գյումրեցին հաղթում է հին զենքով ու երազում նոր ոսկու մասին