00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցվել

© Sputnik / Andranik GhazaryanЭдмон Марукян на гражданской панихиде Георгия Кутояна (19 января 2020). Еревaн
Эдмон Марукян на гражданской панихиде Георгия Кутояна (19 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատախազությունն ընթացք է տվել Էդմոն Մարուքյանի բողոքին, ըստ որի` նա ԱԺ–ում «հայտնի ելույթից» հետո սպառնալիքներ է ստացել ու ստանում։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:

Էդմոն Մարուքյանը դատախազություն էր դիմել իրեն ուղղված սպառնալիքների համար. Ազգային ժողովի` փետրվարի 6–ի արտահերթ նիստից հետո (քննարկվում էր սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու հարցը), ըստ Մարուքյանի, նա սպառնալիքներ է ստացել ու ստանում։

«Քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը»,–ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին ԱԺ–ն որոշում կայացրեց սահմանադրական բարեփոխումների գնալ` հանրաքվե անելով։ Այդ օրն իր ելույթում Մարուքյանը, դիմելով վարչապետին, ասել էր. «Սա ճանապարհ չի, տարբերակ չի, այս մոտեցումները մեզ վատ տեղ են տանում»։

Դրանից հետո Մարուքյանին գրել էին. «Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են»։ Մարուքյանը վստահեցրել էր` իրեն սպառնացողներն ամենևին էլ ֆեյքեր չեն, այլ սոցցանցերի իրական օգտատերեր։

Էդմոն Մարուքյանն իր կուսակցությունն անդունդ է տանում. Ալեն Սիմոնյան

Լրահոս
0