ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ընկերությունը զգուշացնում է, որ սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ` 20-25 մ/վ արագությամբ։
Տոնական օրը` սեպտեմբերի 21-ի գիշերը, հանրապետության տարածքում` սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ։
Սեպտեմբերի 23-25-ը կրկին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10, 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։
Երևան քաղաքում ևս սեպտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ևս անտախության օրը` կեսօրից հետո, սպասվում է քամու ուժգնացում` 20-22 մ/վ։
Օդի ջերմաստիճանը Երևանում կեսօրին կլինի +30 - +32, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 20-22 աստիճան տաքություն։