ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 30-ի կեսօրից հետո Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 2-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 30-31-ը և հունիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 30–ին օդի ջերմաստիճանը կհասնի +32–ի։