ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ լուսանկար է հրապարկել Facebook –ում և բոլորին շնորհավորել Ընտանիքի օրվա առիթով։
«Բոլորիդ ընտանիքներին մաղթում ենք առողջություն, երջանկություն, բարեկեցություն: Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ և խոնարհվում ենք բոլորիդ առաջ»,– գրել է նա:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 25 տարի առաջ մայիսի 15-ը հռչակել է որպես Ընտանիքների միջազգային օր: Արդեն քառորդ դար է` այս օրն աշխարհում նշվում է հիմնականում ընտանիքների բազմաթիվ խնդիրներին ուշադրություն հրավիրելու համար։