00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգեկան առողջության կենտրոնը 100%–ով ծանրաբեռնված է. ինչո՞ւ մարդկանց տուն չեն տանում

© Sputnik / Aram NersesyanЗдание Национального центра охраны психического здоровья
Здание Национального центра охраны психического здоровья - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցավոք, դեռ կան դեպքեր, որ մարդիկ իրենց հարազատին տուն չեն տանում. խնդիրը կա հոգեկան առողջության բոլոր կենտրոններում։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում այս պահին բուժում է ստանում 356 անձ. կենտրոնում ծանրաբեռնվածությունը 100 տոկոս է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի Սերգեյ Խաչատրյանը։

Жилец центра ДЗОРАК за ткацким станком - Sputnik Արմենիա
«Բարև, ես գիժ եմ». ինչպես են ապրում ու ինչ են երազում նրանք, ովքեր «նման չեն բոլորին»

«Կենտրոնում բուժում ստացողներից 110-ը հարկադիր բուժում են ստանում` դատարանի որոշմամբ, իսկ 120–ը՝ «սուր հիվանդներն» են։ Մյուսները հատուկ խնամքի կարիք ունեցողներն են»,–ասաց նա։

Կենտրոնի տնօրենի խոսքով` իրենք երբեմն հիվանդների դուրսգրման հետ կապված խնդիրներ են ունենում։ Ըստ նրա` հիմնականում նման խնդիրներ են ունենում այն հիվանդների հետ, որոնց մի մասը չունեն հարազատներ կամ էլ վերադարձի որևէ տեղ։ Բացի այդ, Խաչատրյանի հավաստմամբ, կան ընտանիքներ էլ, որոնք չեն ցանկանում հիվանդին տուն տանել, և նա շարունակում է մնալ բուժհաստատություններում։

«Նման պատկեր է ոչ միայն մեր կենտրոնում, այլև հոգեկան առողջության մյուս կենտրոններում։ Ցավոք, դեռ կան դեպքեր, որ մարդիկ իրենց հարազատին տուն չեն տանում, քանզի չեն ուզում, որ հարևանները, բարեկամներն իմանան` իրենց ընտանիքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ կա»,–ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է հարցին, որ եթե այժմ իրեն կենտրոնը 100 տոկոս ծանրաբեռնվածություն ունի, ապա ի՞նչ է լինելու, եթե նոր պացիենտներ ի հայտ գան, կենտրոնի տնօրենը պատասխանեց, որ իրենք խնդրի լուծման ձևը գտել են։ «Մենք որոշակի տարածքներ ունենք, որ օգտագործում ենք այլ նպատակների համար, և եթե նման խնդիր է առաջանում, ապա մենք հենց այդ տարածքներն էլ ենք օգտագործում»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր պաշտոնավարման մեկ տարվա ամփոփիչ ասուլիսն անցկացրեց հենց այս կենտրոնում։

Լրահոս
0