ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Ամերիկյան պարբերականը ներողություն է խնդրել ընթերցողներից սխալ վերնագրի համար։ Բանն այն է, որ նյութի վերնագրում նշվում էր, որ խաչապուրին հին հայկական ուտեստ է։
Խաչապուրիի պատմությանը ծանոթ վրացական խոհանոցի սիրահարների համար, բնականաբար, դա տհաճ է եղել։ Ազգային խոհանոցի պաշտպանները վրդովված մեկնաբանություններ էին գրում, պահանջում էին փոխել վերնագիրն ու ներողություն խնդրել «խոհարարական միջադեպի» համար։
Посмотреть эту публикацию в Instagram
Արդյունքում LAist.com ամերիկյան պարբերականը ստիպված էր պաշտոնապես գրավոր ներողություն խնդրել։
«Սիրելի ընթերցողներ, մենք ձեզ հասկացանք։ Փոխել ենք հոդվածի վերնագիրն ու հիմա այն ավելի ճիշտ է արտացոլում ուտեստի պատմությունը։ Ի սկզբանե վերնագիրը հետևյալն էր. «Խաչապուրին` լցոնված պիցցան հին Հայաստանից, Լոս Անջելեսում ամենապահանջված ուտեստներից մեկն է», – նշվում է հայտարարության մեջ։
Այս ուտեստները հիացնում են բոլորին. գառան մսից պատրաստվող 6 լավագույն կերակրատեսակ
Միաժամանակ լրագրողները նշել են, որ սխալի շուրջ իրարանցումը շեղել է ընթերցողների ուշադրությունը գլխավոր թեմայից` հիանալի ուտեստից։
Посмотреть эту публикацию в Instagram
Ի դեպ, պարբերականը պատմել է Հոլիվուդում ու Փոքր Հայաստանում գտնվող Tony Khachapüri խաչապուրիանոցի մասին, որի շեֆ–խոհարարը Արմեն Պիսկուլյանն է։ Հարթակը նաև համեմատել է ավանդական խաչապուրին ու պանրով հայկական բլիթները, որը պատրաստում են Ջեք ու Էլլա Թորոսյանները։ Հնարավոր է` հենց այդ պատճառով է որոշակի խառնաշփոթ առաջացել, քանի որ նյութում հիշատակված բոլոր ռեստորանները պատկանում էին հայերին, ոչ թե վրացիներին։