00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Օսկանյանը ևս գումար է ստացել Սիլվա Համբարձումյանից. «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur YesayantsВардан Осканян
Вардан Осканян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ժողովուրդ» օրաթերթի տվյալով` Օսկանյանը չի հերքել, որ գործարար Սիլվա Համբարձումյանն իր հաշվի համարին գումար է փոխանցել։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. «Մարտի 1»-ի գործով ցուցմունք տված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ցանկում է նաև ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հրապարակելով «Մարտի 1»-ի գործով ցուցմունք տված նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ցուցմունքները:

Сильва Амбарцумян - Sputnik Արմենիա
Սիլվա Համբարձումյանը խոստանում է նոր անուններ չհրապարակել

Ըստ պարբերականի` Օսկանյանի ցուցմունքն ավելի շատ վերաբերել է ոչ թե մարտի 1-ի իրադարձություններին, այլ գործարար Սիլվա Համբարձումյանի հետ ունեցած կապին։

Օսկանյանը նախաքննական մարմնին հայտնել է, որ Սիլվա Համբարձումյանից մի անգամ գումար է ստացել։

«Իմ հիշելով՝ 2008 թվականի կոնկրետ ժամանակահատվածը չեմ հիշում, բայց միանշանակ արդեն թողել էի նախարարի պաշտոնը: Այդ ժամանակ իմ սիրիահայ ծանոթներից մեկը ոսկյա զարդեր ուներ, որոնք ցանկանում էր վաճառել, իսկ Սիլվան էլ ցանկանում էր այդ զարդերը գնել: Զարդերն այդ ժամանակ գտնվել են Երևանում: Իմ առնչությունը եղել է դրանում, որ նշածս սիրիահայը ինձ խնդրել էր, որ իմ միջոցով լինի զարդերի գումարի փոխանցումը։ Դրա համար ես զանգել եմ Սիլվային, և նա զարդերի գումարը՝ 40 հազար ԱՄՆ դոլար, փոխանցել է իմ՝ Բելգիայում գտնվող հաշվեհամարին, որից հետո ես այդ գումարը կանխիկացրել եմ և տվել եմ սիրիահային: Սիրիահայի անունը չեմ հիշում»,– ասել է նա:

Ըստ թերթի` քննիչն ասել է, որ բացի հիշյալ 40 000–ից, Համբարձումյանն Օսկանյանի հաշվեհամարին նաև այլ գումարներ է փոխանցել, մասնավորապես` 2008 թվականի հուլիսի 2-ին՝ 10 հազար դոլար, 2008 թվականի հուլիսի 29-ին՝ 40 հազար դոլար, 2008 թվականի հուլիսի 31-ին՝ 50 հազար դոլար և 2008 թվականի օգոստոսի 7-ին՝ 50 հազար դոլար:

Депутат НС Армении Арам Арутюнян - Sputnik Արմենիա
Սիլվա Համբարձումյանը պնդում է` կաշառք է տվել նախկին նախարարին. նա մանրամասներ է հայտնել

Այս գումարների հարցով, սակայն, Օսկանյանը բացատրություն չի տվել։

Հիշեցնենք` 2018 թվականին նոյեմբերի 2-ին հրավիրած մամուլի ասուլիսում գործարար Սիլվա Համբարձումյանն ասել էր, որ 2008 թ-ին խոշոր գործարք է արել արաբների հետ և իրեն չխանգարելու համար վճարել Քոչարյանին։

Ավելի ուշ, սակայն, Համբարձումյանը հերքել էր իր այս հայտարարությունը` ասելով; որ գումարը տվել է Սամվել Մայրապետյանին, իսկ թե նա ում է փոխանցել, տեղյակ չէ։

Այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանին և Սամվել Մայրապետյանին այս ցուցմունքի հիման վրա կաշառքի մեղադրանք է առաջադրվել։

Լրահոս
0