00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:45
15 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Գեղամ Ստեփանյան
Ռուբեն Վարդանյանի ուղերձը վկայում է, որ սա որևէ կերպ չի կարող համարվել իրավական գործընթաց․Ստեփանյան
13:14
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի «բիչոկի» պատմությունից հետո Վայոց Ձորի փոխմարզպետը վատ նորություն ունի

© provided by Razmik TonoyanՎիճաբանություն Վայոց Ձորում
Վիճաբանություն Վայոց Ձորում - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տոնոյանը պնդում է, որ որոշ համայնքների ղեկավարներ իրենց «տվյալ տարածքի իշխանիկներ» են զգում, բայց նրանք անպայման պատասխանատվության են ենթարկվելու։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը վստահ է, որ որոշ մարդկանց չհաջողվեց հանրային կարծիք ձևավորել, թե հետհեղափոխական Հայաստանում մեծ հաշվով չի փոխվել այն արժեհամակարգը, որը կար մինչև հեղափոխությունը: Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Ապրիլի 27-ի վայոցձորյան հայտնի միջադեպից հետո. հաջողվե՞ց արդյոք մի խումբ մարդկանց հաստատապես պնդելու այն կարծրատիպի պահպանման անհրաժեշտությունը, որ «գործ տալը» թեկուզ հանուն օրինականության հաստատման, այնուհանդերձ հարիր չէ հայ տղամարդու տեսակին: Հաջողվե՞ց արդյոք այդ նույն խումբ անձանց հանրային կարծիք ձևավորելու, թե այնուհանդերձ՝ թեկուզ հետհեղափոխական Հայաստանում՝ Նոր Հայաստանում, մեծ հաշվով չի փոխվել այն արժեհամակարգը, որը կար մինչև հեղափոխությունը: Պատասխանելով վերը նշված առաջին հայացքից հռետորական հարցերին՝ ամենայն ազնվությամբ, անկեղծությամբ և բարձր պատասխանատվությամբ ասում եմ. «Վատ նորություն ունեմ», ոչ՛, չի՛ հաջողվել և չի՛ հաջողվելու»,– գրել է փոխմարզպետը:

Ըստ Տոնոյանի որոշ պաշտոնյաներ և պետական այրեր չեն կարողանալու անհարգալից և ոչ պատշաճ պահվածք դրսևորել հանրության նկատմամբ, իսկ իրենց պաշտոնեական դիրքը չարաշահողները չեն խուսափելու պատասխանատվությունը։

«Շարունակելու՞ են արդյոք որոշ պաշտոնյաների հովանու ներքո, հասարակության մեջ քիչ թե շատ ազդեցիկ դիրք ձեռք բերած, տարբեր բիզնեսներ հիմնած անձինք արտոնյալ կարգավիճակ ունենալ։ Ոչ, չի լինելու: Շարունակելու՞ են արդյոք որոշ համայնքների ղեկավարներ իրենց դրսևորել որպես «տվյալ տարածքի իշխանիկներ» և ամենաթող անօրինականություններ անել։ Ոչ, չի լինելու: Կա՞ն արդյոք դեռևս վերը նշված կատեգորիայի կամ տեսակի անձինք։ Այո, կան։ Ենթարկվելու՞ են արդյոք այդ անձինք պատասխանատվության։ «Վատ նորություն ունեմ». այո՛, ենթարկվելու են պատասխանատվության:

Վիճաբանություն Վայոց Ձորում - Sputnik Արմենիա
Քսանմեկ տարեկան աղջիկը՝ գիշերային պահա՞կ. վեճի մեջ հայտնված փոխմարզպետը փակագծեր է բացում

Հիշեցնենք, որ ապրիլի 27–ին Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում էր ներկայացրել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին՝ տեղեկացնելով, որ Քաղաքացու օրվա առիթով կազմակերպված միջոցառման ընթացքում իր վրա հարձակվել, վիրավորել, հայհոյանքներ են հնչեցրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Արտաբույնք վարչական համայնքի ղեկավար Արմեն Սեդրակյանը:

Միջադեպի հետ կապված Sputnik Արմենիային պարզաբանում էր տվել նաև Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը (Արտաբույնք վարչական համայնքը Եղեգիս համայնքի կազմում է)։ «Պարոն փոխմարզպետն իրեն մի քիչ լավ չի պահել երիտասարդների հանդեպ, այն էլ երեկվա գեղեցիկ օրով. երիտասարդներն աղջիկների հետ են եղել, ասել է՝ բիչոկը վերցրեք, առանձնազրույց են ունեցել, վիճաբանություն է եղել, այդ ժամանակ մեր հարգարժան պատգամավորն ասել է՝ դե վերջ տվեք, չի՛ կարելի»,–ասել է նա:

Դրանից հետո Տոնոյանը «Մի ծխախոտի «բիչոկի» պատմություն» վերնագրով գրառում էր արել Facebook–ում և հայտնել, որ վիճաբանությունը հրահրել են «Մավշին» ՍՊԸ-ի տնօրեն Մխիթար Մաթևոսյանը և նրա ընկեր Հրայր Բաբայանը, որը Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի հորեղբոր որդին է։

Լրահոս
0