ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Հայտնի երգչուհի Անժելիկա Վառումն ամուսնացած է ոչ պակաս հայտնի Լեոնիդ Ագուտինի հետ արդեն ավելի քան 20 տարի։ Աստղային այս ամուսնությունն ամենաամուրն է համարվում ռուսական շոու բիզնեսում, բայց գրեթե անդադար լուրեր են շրջանառվում Ագուտինի դավաճանությունների մասին։
Վառումին երևի այդ ամենը ձանձրացրել է, և նա որոշել է Instagram–ում խոսել երկարատև հարաբերությունների գաղտնիքների մասին։
«Վերջին ժամանակաշրջանում բավականին շատ եմ նման մեկնաբանություններ ստանում. «...Դուք ասում եք, որ տղամարդկանց մոտ ամեն ինչ այլ է... Բայց այնպես է ստացվել, որ Ագուտինն իրեն հիանալի է զգում, իսկ Դուք ոչ, այդ պատճառով էլ նա դավաճանում է Ձեզ»։ Երևի քննարկում սկսելու ժամանակն է», – գրել է Վառումը։
Վառումն իր փորձը ներկայացրել է հինգ կետով։
Առաջին կետում նշել է, որ կարևորը տղամարդկանց ճորտերի հետ չշփոթելն է, նրանք հոգնում են դրանից։
«Տղամարդկանց համար սիրելին նա չէ, ում հետ հեղուկի իմպուլսիվ փոխանակում է տեղի ունեցել, այլ նա, ում բանաստեղծություններ է նվիրում ամբողջ կյանքում», – երկրորդ կետում գրել է նա։
Երրորդ կետում նշել է, որ նրանք, ովքեր կարողացել են սիրած մարդու հետ արծաթե հարսանիք տոնել, միևնույն է` չեն կարողանա խուսափել տհաճ անակնկալներից։
«Մի սպասեք, որ միայն տղամարդը կարող է «քցել»։ Երբեմն բոլորովին անսպասելի Դուք կարող եք ինքներդ ձեզ զարմացնել», – գրեթե անսպասելի խոստովանություն է արել Անժելիկան։
Միևնույն ժամանակ երգչուհին նշել է, որ ընտրելու իրավունքը ոչ ոք չի չեղարկել։ Չորրորդ կետում Վառումը հիշել է իր տատին, որն ասել է` կոլտնտեսությունը կամավոր գործ է։ «Իմացե՛ք։ Դուք միշտ ընտրություն ունեք»,– գրել է երգչուհին։
Վերջին կետում նա գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նախազգուշացրել է սեփական հոգու դատարկության մասին։ Վառումի կարծիքով` դա ավելի սարսափելի է, քան տղամարդու հոգու դատարկությունը։
Վառումի խոստովանությունը, սակայն, այդքան էլ միանշանակ չի ընկալվել։ Շատերը երգչուհուն աջակցել են` հիանալով նրա իմաստությամբ և դիմացկունությամբ, բայց ոմանք էլ գրել են, որ երգչուհին, գիտակցելով իր անզորությունը, պարզապես փորձում է ինքն իրեն մխիթարել։
«Մեծ հարգանք տածելով Ձեր հանդեպ, կարդալով Ձեր գրառումը (հատկապես 2-րդ կետը), խարիզմատիկ երգչուհու փոխարեն տեսնում եմ ծերացող, չարացած կնոջ, որը հոգնել է ամուսնու դավաճանություններից և գիտակցում է սեփական անզորությունը։ Դա ինքնամխիթարություն է, ինչը պետք չէր ներկայացնել հանրությանը», – գրել է lenasugak–ը։
«Երկրորդ կետն անտանելի է, նույնիսկ սրտխառնոց առաջացավ։ Չէ՞ որ դուք արտիստ եք, լավ երգչուհի։ Պետք է դրանից վեր լինել», – զայրացել է svetlanaz64–ը։
Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Անժելիկա Վառումի երկրպագուների թվում եղել են նաև խելամիտ մարդիկ, որոնք կոչ են արել քիթը չխոթել ուրիշի կյանքի մեջ։