ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Sputnik Արմենիայի թղթակից Նանա (Քնարիկ) Մարտիրոսյանը հատուկ մրցանակ ստացավ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հայտարարած «Հավասար հնարավորություններ» խորագրով մրցույթում։
Նանա Մարտիրոսյանը մրցանակի արժանացավ «Նա արդեն կարողանում է ինքնուրույն քայլել. ՄՈւԿ–ը չի խանգարում Նորայրին երազել» հոդվածը, որը պատմում է հիվանդության դեմ պայքարող և կրթության մասին երազող 28-ամյա Նորայրի մասին։
Նշենք, որ մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է: Լրագրողները մրցանակների արժանացան «հեռուստատեսային և տպագիր նյութ» անվանակարգերում, բայց «ռադիո» անվանակարգում մրցանակակիրներ չեղան։
Մրցույթն անցկացվեց 16-րդ անգամ։