00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չենք ուզում, որ Հայաստանը լինի էժան աշխատուժի երկիր. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян принял участие на конгрессе-выставке "Мой шаг во имя Лорийской области" (23 февраля 2019). Ванадзор
Премьер-министр Никол Пашинян принял участие на конгрессе-выставке Мой шаг во имя Лорийской области (23 февраля 2019). Ванадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետը վստահեցնում է, որ ոչ մի նոր խաղացող չի կարող հանդիպել արհեստական խոչընդոտների։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Մենք չենք ուզում, որ Հայաստանը լինի էժան աշխատուժի երկիր: Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մեր երկրում տեքստիլ արտադրության աճին:

«Մենք հասկանում ենք, որ Հայաստանում այսօր զարգանում է տեքստիլի այն տեսակը, որը ենթադրում է էժան աշխատուժի ներգրավում: Մենք ոչ միայն չենք ուզում, որ Հայաստանը էժան աշխատուժի երկիր լինի, այլև հասկանում ենք, որ աշխարհում կան երկրներ, որոնք ցանկացած պահի կարող են ավելի էժան աշխատուժ առաջարկել, ու մեր այս ոլորտը կարող է փլուզվել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի համոզմամբ` տեքստիլ արդյունաբերության զարգացումը քայլ առ քայլ պիտի մոտենա ավելի թանկ ինքնարժեք ունեցող արտադրությանը:

Сотрудницы трикотажной фабрики Сонатекс за работой - Sputnik Արմենիա
Արտադրանքը թուրքականից լավն է, բայց... Կապանի կարի ֆաբրիկան օգնող ձեռք չունի. լուսանկարներ

«Մեր նպատակը պետք է լինի ոչ թե 5000 դրամանոց բաճկոն արտադրելը, այլ 50 000-անոց, որը կլինի ավելի բարձր գնային սեգմենտում, որի համար ավելի թանկ աշխատուժ ու ավելի որակյալ աշխատուժ պետք կլինի»,- ասաց վարչապետը` հավելելով, որ առաջիկայում Երևանում ակնկալվում է հենց նման արտադրության հիմնում` 3000 աշխատատեղերով:

Վարչապետը չթաքցրեց, այս ոլորտում այսօր գործող ընկերություններից թերևս ամենախոշորը` «Ալեքս տեքստիլը», քաղաքական ասոցիացիաներ է առաջացնում, բայց վստահեցրեց, որ ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշումն այդօրինակ արտադրողների նկատմամբ անկողմնակալ է:

«Այդ ընկերությունները չեն ունենալու որևէ առավելություն: Բայց մեր վերաբերմունքը նրանց նկատմամբ չի էլ լինելու թշնամական: Բոլոր նրանք, ովքեր գործում են օրենքի դաշտում, օրենքի առաջ լինելու են հավասար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է տեքստիլ ոլորտի կենտրոնացվածությանը, Փաշինյանը նշեց, որ ոլորտի արագ զարգացող ընկերություններից մեկը սահմանամերձ մարզում գործող «Տավուշ տեքստիլն» է: Վարչապետի համոզմամբ` ոչ մի նոր խաղացող այս դաշտում չի կարող հանդիպել արհեստական խոչընդոտների:

Լրահոս
0