ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Այսօր` մարտի 26-ին, ինչպես նաև մարտի 28-30-ը Հայաստանում ժամանակ առ ժամանակ տեղումներ կգրանցվեն, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում մարտի 26-ին, 28-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։ Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 4-6, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքության սահմանում։
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ավելի վաղ Facebook սոցիալական ցանցի իր էջում գյուղատնտեսներին սփոփել էր, որ առաջիկա օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ Նա հայտնել էր, որ գիշերային ժամերին նվազագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում կտատանվի +1–ից +3–ի աստիճանի սահմաններում։