ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Մինչև մարտի 26-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում էլ նշված է, որ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով։
Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժման հետ պայմանավորված` օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար նվազելու է 5-7 աստիճանով։
Երևանում մարտի 25-ին և 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 5-7, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքության սահմանում։