ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 23-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 3-8 մ/վ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 23-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 24-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։