ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկած շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում, հայ ութ շախմատիստներից չորսը հաղթել են, ևս չորսը կիսել են միավորը մրցակցի հետ:
Մեկնարկային տուրը իրենց պարտիան հաղթանակով են ավարտել Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հայկ Մարտիրոսյանը: Մեր մյուս չորս շախմատիստները Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանի գլխավորությամբ ոչ-ոքի են խաղացել:
Ավելացնենք, որ Սկոպյեում Եվրոպայի անհատական առաջնությանը մասնակցում են 357 շախմատիստ, որոնց համարյա կեսը(142–ը) գրոսմայստերներ են: Իսկ մրցաշարի գլխավոր մրցավարն է մեր հայրենակից Աշոտ Վարդպետյանը: