«Բանակցությունները որևէ այլ հարթակ տեղափոխելը Հայաստանի համար վտանգավոր է։ ՄԱԿ-ը վտանգավոր է, Եվրամիությունը վտանգավոր է․այդ կառույցներից դրական որևէ բան չենք ստացել։ Ես կարծում եմ այն ֆորմատը, որ կա` Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, մեզ համար ամենահարմար տարբերակն է»,- ասել է Բոզոյանը:
Քաղաքագետը հիշեցրել է, որ հենց Ադրբեջանն է մշտապես փորձում բանակցությունները տեղափոխել ՄԱԿ, քանի որ և՛ այս կառույցում, և՛ Եվրամիութունում Ադրբեջանն ունի լուրջ աջակցություն։
«ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունները կարող են ավելի վտանգավոր լինել Հայաստանի համար։ ՄԱԿ- ում մահմեդական երկրները շատ են, նրանց գործոնը մեծ է, և Ադրբեջանը ավելի շատ ռեսուրս ունի կոնսոլիդացնելու տարբեր տիպի երկրներին իր շուրջը»,-ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը ծավալուն հարցազրույց էր տվել և հայտարարել, որ Մադրիդյան սկզբունքների շուրջ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի բանակցությունները պետք է դադարեցվեն, դրանք ոչ թե կարգավորման համար են, այլ բանակցություններ են կապիտուլյացիայի համար և չեն բխում Հայաստանի ու Ղարաբաղի շահերից։ Կոլերովը առաջարկել է բանակցությունները շարունակել ՄԱԿ-ի հովանու ներքո։