ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Մոսկվա։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հայաստանյան պատվիրակությունը Ռուսաստան է մեկնել ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
Պատվիրակությունը գլխավորում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Այցի շրջանակում նախատեսված են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ: