ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ստեփանավանի Համբարձումյան 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը բակում հակատանկային ական է հայտնաբերել։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ ոստիկանության Ստեփանավանի բաժինն այս մասին հաղորդում է ստացել մարտի 8-ին, ժամը 14.15-ին։
Նույն օրը, ժամը 18.50-ին, ոստիկանների հետ դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ զորամասի ինժեներական ծառայության զինծառայողները։
Դեպքի վայրի զննությունն անցկացվել է փորձագետի մասնակցությամբ։ Ինժեներական ծառայողները հայտնել են, որ պայթունավտանգ և վտանգավոր է ականը վերցնելու, փաթեթավորելու, զննելու, տեղափոխելու և փորձաքննություն նշանակելու համար, ուստի դեպքի վայրի զննությունից անմիջապես հետո անհրաժեշտ է համապատասխան ինժեներասակրավորական աշխատանքներով ականը տեղում ոչնչացնել։
Ժամը 18.32-ին ականը պայթեցման եղանակով ոչնչացվել է, որի ժամանակ վիրավորներ և զոհեր չեն եղել:
Նշանակվել են դատապայթյունատեխնիկական և դատաքիմիական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: