ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Հայտնի երգչուհի, դերասանուհի ու pole-dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյանը) նշել է իր ծննդյան 34–րդ տարեդարձը։
«1985 թվականի մարտի 3–ին, ժամը 16.45–ին ծնվեց մի աղջիկ, որին հին ու գեղեցիկ անուն տվեցին` Վարդանուշ։ Սրանից սկսվեց իմ պատմությունը... Մայրիկ, շնորհակալություն կյանքի համար, սիրում եմ քեզ։ Ձկնիկներ, շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, որոնք այսօր իրենց ծնունդն են նշում», – իր լուսանկարին կից գրել է Վարդան։
Նրա էջի բաժանորդներին դուր է եկել կրքոտ լուսանկարնը, և նրանք, բազում բարեմաղթանքներ ու հաճոյախոսություններ գրելով, շնորհավորել են Վարդային։
Վերջերս Վարդան խոստովանել էր, որ «Միստր Ա»–ն (այդպես է Վարդան կոչում սիրեցյալին) ամուսնության առաջարկ է արել։ Նա խոստովանել էր նաև, որ սիրեցյալի հետ կապրի միայն պաշտոնական հարսանիքից հետո։ Իսկ նրա անունը գաղտնի է պահում։