Քանի որ նորապսակների մասին հստակ տեղեկություններ չկան, իսկ բեմադրությունն էլ չափազանց գեղարվեստական է, օգտատերերը սկսել են կասկածել, որ սա սովորական զույգ է։ Շատերը ենթադրել են, որ հարսի համարձակ պարը փորձառու մասնագետի կազմակերպած շոու է։ Թեև փեսայի արձագանքն այնքան բնական է, որ դժվար թե պարը բեմադրված լինի։
Իսկ պարային համարն իսկապես տպավորիչ է։ Հարսնացուն պարում է երկու տղաների հետ, հետո նրանց է միանում պարողների թիմը, և աղջիկը հանվում ու մնում է ժանյակավոր բոդիով։ Պարն ավարտվում է փեսային գայթակղելով, երիտասարդը հիացած գրկում է իր համար անակնկալ պատրաստողին։
Տեսանյութը դիտած մարդկանց կարծիքները տարբեր են․ ոմանք գովում են աղջկան համարձակության համար, իսկ ոմանք էլ, ինչպես միշտ, դժգոհ են։