00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էլեկտրամոբիլը շքեղություն չէ, այլ փոխադրամիջոց. նոր նախագիծ Հայաստանում

© Sputnik / Aram NersesyanЭлектромобиль
Электромобиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԱԿ–ի և Գլոբալ բնապահպանական հիմնադրամի փոքր դրամաշնորհներով, որն իրագործվում է ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից, հանրապետությունում կհայտնվի էլեկտրամոբիլների համար առաջին լիցքավորման կայանների ցանց։

Արամ Գարեգինյան, Sputnik

«Այդ արտասահմանում է, որ կարող ես էլեկտրամոբիլ վարել։ Իսկ այստեղ որտե՞ղ ես այն լիցքավորելու մայրուղիներում։ Մեքենան կկանգնի ճանապարհին և վերջ»։ Ամենայն հավանականությամբ, ձեզ հենց այդպես կպատասխանեն վարորդները, եթե դուք նրանց փորձեք պատմել էլեկտրամոբիլների մասին։

Посол РФ в РА Сергей Копыркин во время семинара О деятельности Российской Федерации в сфере содействия международному развитию (30 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՄԱԿ–ի ծրագրերի իրականացման հարցում Ռուսաստանն առանցքային գործընկեր է Հայաստանում

Հենց այդ խնդիրը ցանկանում են լուծել Plug.am–ի էնտուզիաստները։ Դա էլեկտրամոբիլների քարոզչությանն ուղղված նախաձեռնության ենթակառուցվածք ստեղծելու նախագիծ է։ Այն գործում է «Հայաստանի էներգետիկ գործակալություն» հիմնադրամի և Էներգետիկայի հայկական ընկերության (ոչ առևտրային կազմակերպություն, որն ընդհանուր առմամբ քարոզում է մաքուր էներգիա)։ Նրանց նախագիծը` էլեկտրական լցակայանների ցանցը, 50 հազար դոլար ֆինանսավորում է ստացել Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) Փոքր դրամաշնորհների ծրագրից (SGP), որն իրագործվում է ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի (UNDP) կողմից։ Ամբողջ Հայաստանում կտեղադրվեն առնվազն 23 լցակայանների կետեր։

«Ընդհանրապես մենք ուզում ենք հարյուրից ավելի։ Այդպես մենք կկարողանայինք ծածկել գրեթե ամբողջ հանրապետությունը։ Բայց 23–ը նույնպես վատ չէ առաջին փուլի համար։ Նման ցանցով հանգիստ կարելի է էլեկտրամոբիլ վարել Երևանում, մեկնել Վրաստան, ընդ որում Բագրատաշեն–Սադախլո անցակետով և Բավրայով` Ջավախք։ Իսկ հարավում կարելի է հասնել մինչև Գորիս», – ասում է Plug.am նախագծի համակարգող Կարեն Դերձյանը։

Եվս մի քանի նման կայաններ կտեղադրեն երկրի առավել կարևոր զբոսաշրջային գոտիներում, օրինակ Սևանի ափին, Գառնի և Գեղարդ, Էջմիածին, Ծաղկաձոր և Դիլիջան տանող ճանապարհներին։ Այսինքն այնտեղ, որտեղ զբոսաշրջիկներն ավելի շատ են։

Испытания дистанционного пулемета в полевых условиях - Sputnik Արմենիա
Կյանքի, ոչ թե հաճույքի համար. ինժեներները գիտեն ինովացիաները բանակում նորմա դարձնելու ձևը

Հիմա Հայաստանում էլեկտրամոբիլներ գնում են նրանք, ովքեր սիրում են վիճարկել կարծրատիպերի ամրությունը։ Դրանցից մեկը` «էլեկտրամոբիլը թանկ հաճույք է» մտայնությունն է։ Իրականում վառելիքի ծախսը չորս անգամ ավելի քիչ է, քան բենզինով մեքենայի և կրկնակի քիչ է, քան սեղմված գազովի համեմատ։ Կարենը դա պնդում է սեփական փորձով. մի քանի տարի առաջ նա գնել է էլեկտրամոբիլ։ 100 կիլոմետրի վրա նա ծախսում է մոտ 15 կիլովատ/ժամ, որի արժեքը կազմում է 675 դրամ։

«Ինչպես տեսնում եք` մոտավորապես երկու անգամ էժան է։ Հարցրեք ցանկացած հայ վարորդի։ Բացի այդ գիտես, թե որքան ես լիցքավորել։ Կիլովատը միանշանակ բան է։ Իսկ գազալցակայաններում միշտ չէ, որ 100 տոկոսով գիտեն, թե ինչ ջերմաստիճանի և ճնշման տակ են լիցքավորվում բալոնները», – հավելում է Կարենը։

2017թ–ին Հայաստանում կար 33 էլեկտրամոբիլ։ Այժմ Հայաստանի կառավարության տվյալներով` մոտ 70։ Կառավարությունն այդ վիճակագրությունը հավաքել է հաճելի առիթով. էլեկտրական մեքենաների ներկրումը ցանկանում են երկուսուկես տարով ազատել ԱԱՀ–ից։ Նման գաղափար են առաջարկել նաև նախորդ կառավարությունում, մասնավորապես, այդ ժամանակ էներգետիկայի նախարար Հայկ Հարությունյանը (այժմ «Հայաստանի էներգետիկ գործակալության» հիմնադրամի խորհրդի նախագահն է), որը հիմա գլխավորում է Էներգետիկայի հայկական գործակալությունը։ Օրինագիծն արդեն հաստատվել է կառավարությունում և մտել խորհրդարան։

Որպես համեմատություն՝ Հայաստանում էլեկտրամոբիլների համար գործում է միայն մեկ արտոնություն. Երևանում կարելի է կայանատեղի վճար չմուծել (այսինքն երևանցիներին հայտնի «կարմիր գծերի»)։

Առայժմ հանրապետությունում գործում են լիցքավորման մի քանի կետեր. 2-3–ը` Երևանում, ևս մեկը` Ջերմուկում, մյուսն էլ` Ծաղկաձորում։ Սովորաբար դրանք դնում են, որպեսզի ուշադրություն գրավեն նորույթով։ Օրինակ, Երևանի թանկարժեք գրասենյակային կենտրոններից մեկում նման կետ տեղադրել են հաճախորդների համար` անվճար։ Մյուս ընկերությունն այն անվճար է դարձրել բոլորի համար, իսկ լիցքավորելու հոլովակներն ակտիվորեն տարածում է սոցցանցերում։ Բայց առայժմ էլեկտրամոբիլներն ավելի հեշտ է լիցքավորել հասարակ վարդակի միջոցով` ավտոտնակում կամ սեփական տան բակում։

Բայց այդպես մեքենան լիցքավորվում է մի քանի ժամում։ Իսկ հեռավոր ուղևորությունների համար ցանկալի է ավելի արագ լիցքավորել։

«Իհարկե, կան արագ լիցքավորման կայաններ։ Բայց դրանք թանկ են` յուրաքանչյուրը 15-20 հազար դոլար։ Մենք որոշել ենք ավելի մատչելիները գնել։ Դրանք կարող են մեքենան լիցքավորել 7-22 կՎտ/ժ հատվածում։ Այդ 22 կՎտ/ժ Nissan Leaf–ը կհավաքի երեքուկես ժամում, Tesla–ն և Renault Zoe–ն` մեկ ժամում։ Այդ լիցքավորումով նրանք կարող են գնալ մոտ 150 կմ», – ասում է Կարենը։

Молочные продукты в магазине  - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս ենք «ճարպակալում». անհայտ և «բոլորովին անհայտ» ճարպերը հայկական կաթնամթերքում

Որքա՞ն կարժենա նման լիցքավորումը։ Պարզ պատասխան` ոչ մի բան։ «Էլեկտրացանցերին» այդ ծախսերը որոշ ժամանակ կվճարեն նախագծի միջոցներից։

«Մենք ոչ առևտրային կազմակերպություն ենք, և մեզ համար վերջնական նպատակը շահույթը չէ, այլ ենթակառուցվածքի զարգացումը և տրանսպորտի մաքուր տեսակի քարոզչությունը և ավելի լայն` մեր երկրում կանաչ տնտեսության զարգացումը։ Կարծում եմ, որ ամբողջ երկրում մատչելի լիցքավորման կայանների առկայությունը (նախագծի շրջանակում ենթադրվում է, որ վարորդներն անվճար կօգտվեն կայաններից) կփոխի մարդկանց մտածողությունը և խթան կհանդիսանա էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար։ Մեր խնդիրն է ցույց տալ, որ էլեկտրամոբիլ կարելի է ունենալ։ Եվ այդ ժամանակ մարդիկ կտեսնեն, որ կարելի է լիցքավորվել, եթե ոչ անվճար, ապա ամեն դեպքում ավելի էժան, քան հիմա», – ասում է Կարենը։

Քննարկվում են տեղի ընկերությունների հետ համագործակցության տարբերակները։ Օրինակ, ռեստորանների կամ հյուրանոցների, որոնց համար նման լցակայանի տեղադրումը գովազդի ևս մի միջոց է։

Կառավարությունում նախագիծն արդեն աջակցություն ունի. նամակներ են ստացվել հինգ տարբեր նախարարություններից։ Չէ՞ որ էլեկտրամոբիլը կարող է գովազդել ոչ միայն ճանապարհային սրճարաններ կամ «քյաբաբանոցներ», այլ նաև ամբողջ երկիրը։ Ինչպե՞ս։ Որպես երկիր, որտեղ կարելի է 500 կմ անցնել (Երևանից Տաթևի վանք և հետ) և օդը չաղտոտել ոչ մի գրամ CO2–ով։

Сотрудник кабельного завода Ин-Ви Лайн за работой у станка - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս պատրաստել նոր մալուխ հնից. Հայաստանում յուրացնում են նոր արտադրությունը

«Բենզինային շարժիչով միջին մեքենան արտանետում է տարեկան 4,5 – 5 տոննա CO2։ Գազով` մոտավորապես 30-40% պակաս», – հիշեցնում է Կարենը։

Բնապահպանական գործոնից բացի առկա է նաև տնտեսականը. Հայաստանը ներկրում է ածխաջրածիններ, իսկ էլեկտրականություն տեղում է արտադրում։

Ամենայն հավանականությամբ, լիցքավորելու համար փոքր կայանները կներկրվեն արդեն մարտին։ Դրանք երկնային կլինեն` բառի բուն իմաստով։

«Դրանց անհրաժեշտ չի լինի տարածք։ Դրանք կարելի է ամրացնել հենց լապտերասյուների վրա։ Նման մոդելները հաջողությամբ գործում են արտասահմանում», – բացատրում է Դերձյանը։

Արտասահմանյան փորձը ցույց է տալիս, որ պետք չէ շատ զգուշանալ վանդալներից և գունավոր մետաղների «որսորդներից»։ Կայանները մոտ կլինեն մարդաշատ վայրերին և բանուկ ճանապարհներին։

Кожевенный завод Arleder в Еревaне - Sputnik Արմենիա
Հայաստանում քննարկում են անմշակ կաշվի արտահանման արգելքի հարցը

Իսկ ի՞նչ անել շահագործված շարժիչներն ու մարտկոցները։ Մի՞թե դրանք չեն աղտոտում շրջակա միջավայրը։ Էնտուզիաստներն ունեն նաև այդ հարցի պատասխանը։

«Աշխարհում հայտնվում են դրանց կրկնակի օգտագործման նոր միջոցներ։ Օրինակ, էլեկտրամոբիլների մաշված լիթիում–իոնային մարտկոցները կարելի է կիրառել արևային կայանների համար։ Մի քանի օգտագործված շարժիչներից կարելի է հավաքել մեկ նորը։ Ի դեպ, Հայաստանում արդեն հայտնվել են նման փորձեր։ Եվ որքան շատ լինեն էլեկտրամոբիլները, այնքան շատ էնտուզիաստներ կդառնան իրական պրոֆեսիոնալներ` մեխանիկներ, ինժեներներ, ավտոպիլոտ ռեժիմի ծրագրավորողներ», – նշում է Կարենը։

Առաջին քայլն արդեն արված է։ Ծրագրի բյուջում հոգ են տարել նաև կայանները սպասարկող անձնակազմի պատրաստման մասին։ Իսկ հետագայում նոր մասնագետներ կպահանջի աճող շուկան։

Լրահոս
0