ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ռուս շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի հեռանալը շախմատի համար տխուր օր է անվանել։
«Եվս մեկ հսկա հեռանում է խաղից ավելի վաղ, քան մենք բոլորս կպատկերացնեինք։ Վլադիմիր Կրամնիկն անհավանական ժառանգություն է թողնում։ Շնորհակալություն, մաեստրո», – գրել է հայ շախմատիստը։
It's a sad day for chess. Another giant leaves the game earlier than we all would hope for.Vladimir Kramnik leaves an incredible legacy behind him. Almost every opening line played in last 25 years has his major input.Thanks maestro https://t.co/1xgAAJ0rcR https://t.co/1xgAAJ0rcR
— Levon Aronian (@LevAronian) 29 января 2019 г.
Նրա խոսքով` վերջին 25 տարիների ընթացքում խաղի սկզբում արած ամեն մի քայլն իր մեջ Կրամնիկի ժառանգությունն ունի։
Նշենք, օրերս Արոնյանը ոչ ոքի էր խաղացել 20–ամյա Վլադիմիր Արտեմևի հետ Ջիբրալթարում շախմատի մրցաշարի ութերորդ ռաունդում։
Ութ փուլերից հետո առաջատարներ են չեխ Դավիթ Նավարան, ռուսաստանցիներ Արտեմևնն ու Ալեքսեենկոն։ Յուրաքանչյուրն ունի 6,5 միավոր։ 12 շախմատիստ կես միավորով հետ են մնում։ Արոնյանը նրանց թվում է։