ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. «Մարտի 1–ի քննությամբ պիտի զբաղվեն իրավապահները։ Այս մասին այսօր Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով այդ իրադարձություններին բանակի ներգրավվածության մասին հարցին։
Դավիթ Տոնոյանը հատուկ ընդգծեց, որ այդ թեմայով խոսակցություններն ու հրապարակումները ազդում են բանակի վարկանիշի, ինչպես նաև տրամադրության վրա։
Հիշեցնենք, որ «Մարտի 1–ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով այդ օրերին ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր։ Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է առաջադրվել նաև այդ օրերի Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, ով գտնվում է հետախուզման մեջ։