ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Իրանի հարավ–արևմուտքում գտնվող Բենդեր-Մախշեխր քաղաքում հարձակվել են անվտանգության ուժերի ներկայացուցիչների վրա։ Ինչպես հայտնում է Anadolu–ն, հարձակման հետևանքով զինվորականներ և ոստիկաններ են մահացել։
Խուզեստանի նահանգապետ Մուհսին Բեյրավենդի խոսքով` դեպքը տեղի է ունեցել Սեդուկի պողոտայում։
Անհայտ անձինք կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ, որում եղել են Իրանի անվտանգության ուժերի ներկայացուցիչները։ Զինված հարձակման փաստով հետաքննություն է իրականացվում։