Ըստ փաստաբանի՝ առաջին անգամ մեր հանրությունը ներգրավված է այս գործընթացում կամ իրեն ներգրավված է զգում։ Չի կարելի թույլ տալ, որ հնարավոր մանիպուլյացիայի ենթարկվող հանրությունը որոշի անձի ճակատագիր: «Ունենք «Ներման մասին» օրենք, ընդունվել է անցյալ տարի մարտ ամսին և քանի որ կառավարման ձևը փոխվում էր, հիմա մեզ մոտ ներում շնորհողը վարչապետն է: Եվ կա հանձնաժողով, որի եզրակացությունները պարտադիր չեն վարչապետի համար: Ամեն դեպքում շատ ճիշտ է, որ լինի հանձնաժողով, որը մանրամասն կուսումնասիրի հարցը»,- ասել է նա: Փաստաբանի խոսքով՝ 20 տարի պատիժ կրելուց հետո ցմահ դատապարտյալը իրավունք ունի ներման խնդրագիր ներկայացնելու, դա բոլորի իրավունքն է: «Շատ նորմալ է, եթե մարդը 20 տարի նստել է և ցանկանում է ներում ստանալ: Մեր հասարակությունն անընդհատ բախվելու է այս խնդրին, ուստի պետք է տալ ինստիտուցիոնալ լուծում»,-հավելել է Տիգրան Աթանեսյանը:
Հաղորդավար` Աննա Վարդանյան։