00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
8 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Աբովյան time
On air
18:11
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այ սրա համար է ասվում` ԱԺ-ն պիտի ցրվի. պատգամավորներն արդեն քվեարկելու ցանկություն չունեն

© Sputnik / Karen Yepremyan Тигран Уриханян. Заседание Парламента РА, 27.02.2017
Тигран Уриханян. Заседание Парламента РА, 27.02.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստը գումարեց գրեթե պահանջվող նվազագույն թվով պատգամավորներով: Ներկաներից շատերն էլ ցանկություն չունեն մասնակցելու քվեարկություններին:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում քննարկում է Ընտրական օրենսգրքում ու հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որը կառավարությունն առաջարկում է հաստատել մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները` դրանք նոր օրենքով անցկացնելու նպատակով: Արտահերթ նիստին գրանցվել է ԱԺ 105 պատգամավորներից 53-ը: Բայց նույնիսկ ներկա պատգամավորները դժկամությամբ են մասնակցում քվեարկություններին: Նիստի հենց առաջին րոպեներից ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստիպված եղավ օրակարգը հաստատելու համար մի քանի անգամ վերաքվեարկության դնել հարցերը, քանի որ դահլիճում ներկա պատգամավորներից ոմանք չէին մասնակցում քվեարկությանը: 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին, կոչ արեց բարեխղճորեն կատարել իրենց պարտականություններն ու արտահերթ ընտրությունների գնալ փոխված ընտրական օրենսգրքով: Իսկ նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը համոզմունք հայտնեց, որ այս ԱԺ-ն պետք է ցրել: «Բա որ ասվում է` ԱԺ-ն պիտի ցրվի, այ հենց սրա համար էլ ասվում է: Հորդորում եմ արագ քննարկել, ընդունել նոր օրենսգիրքը, ցրվել և ընտրվել ժողովրդի կամոք»,- ասաց նա:

ԱԺ նախագահն էլ արձագանքեց, որ ամեն ինչ հենց այդ նպատակով էլ արվում է: «Բայց նույնիսկ Ազգային ժողովը ցրելու համար պետք է պարտաճանաչ աշխատել»,- ասաց նա:

Ի դեպ, ներկա պատգամավորների հիմնական մասը դժգոհում էր արտահերթ նիստում ներկայացված նախագծերը 2 օրվա ընթացքում քննարկելու ու քվեարկելու կառավարության առաջարկից:

Армен Ашотян - Sputnik Արմենիա
Պարզապես աբսուրդ է ժողովրդավարություն անել հակաժողովրդավարական կանոններով. Աշոտյան

Բանն այն է, որ կառավարության առաջարկով առաջին ընթերցմամբ նախագծերը պետք է քննարկվեն 24 ժամվա ընթացքում, իսկ երկրորդ ընթերցմամբ որոշումը քվեարկության պետք է դրվեր 24 ժամ հետո` վաղը ժամը 18:30-ին` հիմնական նիստից հետո: Հետաքրքրական է, սակայն, որ երբ կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն առաջարկեց փոխել որոշումն ու երկրորդ ընթերցումն իրականացնել առաջինի ընդունումից 72 ժամ անց, այդ որոշումն ԱԺ-ում չընդունվեց, քանի որ դրան կողմ քվեարկեց միայն 44 պատգամավոր: Այսպիսով, ԱԺ նախագահն առաջարկեց երկրորդ ընթերցման անցկացման ժամկետը որոշել առաջինի ավարտից հետո:

Հիշեցնենք` Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվում է թողնել միայն համամասնական ընտրական համակարգը` բացառելով տարածքային ցուցակներով`ռեյտինգային ընտրակարգով, քվեարկությունը։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն քվեների առնվազն 4%-ը, իսկ քաղաքական դաշինքները` 6%-ը:

Նոր օրենսգրքով առաջարկվում է քվեարկությունն իրականացնել ոչ թե գրիչով քվեաթերթիկի վրա նշան անելով, այլ հենց տվյալ քաղաքական ուժի քվեաթերթիկն ընտրելով ու այն ծրարով քվեատուփի մեջ նետելով: Բացի այդ, նոր օրենքով ձայների մեծամասնություն ստացած ուժի մանդատները խորհրդարանում կսահմանափակվեն 70 տոկոսով: Մնացած 30 տոկոսը կբաշխվի 3 ընդդիմադիր, իսկ եթե 4-րդ ուժին ևս կհաջողվի հաղթահարել 2 տոկոսի արգելքը, ապա 4 քաղաքական ուժերի միջև:

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կկայանան դեկտեմբերի կեսին, եթե խորհրդարանը 2 անգամ անընդմեջ 2 շաբաթվա ընթացքում վարչապետ չընտրի: Վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը նախնական հաշվարկով կկայանա հոկտեմբերի 24-ին:

Լրահոս
0