00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է տեղահան արել Զորաց քարերը. նախարարության ու ակտիվիստների տեսակետները հակադիր են

© Sputnik / Karen YepremyanКараундж
Караундж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն մի քանի օր է, ինչ ֆեյսբուքում տարածվում են Զորաց քարեր հուշարձանի տարածքում կատարվող ավերածությունների մասին վկայող լուսանկարներ. նախարարությունը պնդում է` դրանք հին են ու այլ վայրում նկարված:

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Ակտիվիստների և Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան «փոխհրաձգությունը» չի դադարում. առաջինները նախարարությանը մեղադրում են անգործության ու մշակութային հուշարձաներն ավերելու մեջ, նախարարությունը` ապատեղեկատվություն տարածելու: 

Բանն այն է, որ վերջին օրերին սոցիալական կայքերում լուրեր ու լուսանկարներ են տարածվել Սյունիքում գտնվող Զորաց քարեր պատմամշակութային արգելոց-թանգարանից, որտեղ երևում է, որ հուշարձանի քարերը տեղահանված ու տեղափոխված են, դրանց վրա կարմիր գույնով նշումներ են արված, և հուշարձանի տարածքում շինարարական տեխնիկա (վերամբարձ կռունկ) է աշխատում:

Ի պատասխան այս տեղեկությունների մշակույթի նախարարությունը ֆեյսբուքի էջում պարզաբանում էր տվել, որում մասնավորապես ասված է, որ սոցիալական ցանցում տարածված նկարը, որտեղ երևում է քարը դիտանցքից կապված պարանով տեղափոխող վերամբարձ կռունկը, արվել է 2011 թվականին, երբ Զորաց քարեր պատմամշակութային արգելոցից 400-500 մետր հեռավորության վրա ստեղծվում էր հնավայրի ՝ չափերով ավելի փոքր մանրակերտը (կրկնօրինակը): «Այսինքն, ներկայացված նկարը որևէ առնչություն չունի Զորաց քարեր հուշարձանի հետ:


Անզեն աչքով տեսանելի է, որ այդ քարերը բնօրինակը չեն. դրանք կտրվել են, քարերի վրա բացվել են անցքեր, որպեսզի բնօրինակին նման լինեն»,-գրում է նախարարությունը` հորդորելով զերծ մնալ չճշտված տեղեկատվություն տարածելուց:

Հետաքրքրական է, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատակից, երիտասարդ գիտնական Միքայել Բադալյանն այս նույն փաստի վերաբերյալ իր` նախարարության տեսակետին հակառակ մեկնաբանությունն ունի: Նրա խոսքով՝ տվյալ նկարն արված է հենց Զորաց Քարերի տարածքում` պեղումներ անելու ժամանակ: 

«Կա արդեն իսկ ժամանակին թալանված դամբարան, որի ծածկասալերից մի քանիսն ընկել են դամբարանախցի մեջ: Բնականաբար, այս դամբարանը պեղելու համար պետք է նաև հանել ընկած ծածկասալերը: Քանի որ մեր դարաշրջանում չկան կիկլոպներ, ապա նման հսկայածավալ քարերը այստեղ հանվում են վերամբարձ կռունկի օգնությամբ»,- ասում է նա:

Ֆեյսբուքյան նկարների ու տեսագրության հեղինակ, ակտիվիստ Սուսաննա Հարությունն էլ պնդում է, որ օրերս է այցելել հնավայր, որտեղ հիմա էլ շարունակվում են պեղումները:

«Երկու քարերի տակ փորել են, քլունգով վնասել քարը, քիչ ներքև փորել են դամբարանի ենթադրյալ մուտքը և հասել փակ պատի, այսինքն ենթադրել են, որ մուտքը կարող է էդ հատվածից լինել: Իսկ ինչպես պետք է այդ քարերի տակ փորեին և ավիրեին` դամբարանի ենթադրյալ մուտքը բացելու համար, միայն մի ճանապարհով` հանրությանը տգետ կոչելով հայտարարեին, որ դա ոչինչ չարժեցող վայր է և իբր թե մենք մեզ խաբում ենք դրան արժեք տալով»,- հնավայրում իր կատարած նկարահանումներին զուգահեռ նման մեկնաբանություն է տեղադրել Սուսաննա Հարությունյանը:

Քարահունջ կամ Զորաց քարերը  նախապատմական` մեգալիթյան կառույց է, ըստ որոշ հեղինակների՝ աշխարհի հնագույն աստղադիտարաններից:

Ժամանակակից գիտնականներն ավելի շատ հակված են այն դամբարանադաշտ համարելուն: Զորաց քարերին տրվել է պատմամշակութային արգելոցի և պետության կողմից պահպանվող հատուկ տարածքի կարգավիճակ, ինչի շնորհիվ այն պետք է պետության կողմից խիստ հսկողության ենթարկվի:

Լրահոս
0